Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@
Группы страниц  Страницы
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ
07 Марта 2014

 


" ՍԻՐՈ ՀՐԱՇՔ "





" ԴԵՊԻ ԱՐԵՎ "






" ԵՐԱԶԵԼ ԵՄ "










 " ՄԱՄԱ "








" ՁՈՆ` ԱՐԾԱԹԵ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ "









" ՔՈՒՅՐԻԿԻՍ "

 






ՁՈՆ



ՔՈՒՅՐԻԿԻՍ 

 


Քույրս՝ մեր թանկ գանձն անգին.

Վառվող լույսը մեր շեն տան,

Ժպիտները փայլ կտան

Ոսկու փայլից թանկագին :


Գոհար է մի հրաշափառ,

Տեսքով շողում է իր վառ՝

Ինչպես արևը պայծառ,

Ինչպես այգը կենսավառ :


Կուզեմ լինես երջանիկ,

Գեղեցկուհի՛ իմ քույրիկ,

Ճամփիդ փթթեն վարդերը,

Քեզ հետ լինի միշտ տերը : 





ՁՈՆ՝

ԱՐԾԱԹԵ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ 


Պայծառ արեգակ ու վառվող լուսին
Այսօր հուշեցին այն օրվա մասին,

Երբ որ սրտերը երկու դեռատի

Մի ամբողջ կյանքի ուղի բռնեցին,

Քանզի այդ օրը արևաշող էր,

Եվ պայծառ`՝ինչպես գիշերվա լուսին :

Քսանհինգ տարվա ձեր ուղին հարթեցիք,

Անցաք միասին՝ ձեռք ձեռքի բռնած,

Սին բախտի պայքար, որում հաղթեցիք,

Պահելով միշտ ձեր սրտում հավատը՝

Դեռ երկար պիտի դուք շարունակեք

Ուղին  ձեր՝ մինչեւ կյանքի ավարտը ...

Եվ հեշտ չի եղել ձեր կյանքը ապրած,

Եղան եւ լուսե և օրեր ամպած,

Ծանրության բեռը ձեր ուսերից վեր

Կրած պահեցիք՝ մեջք մեջքի կանգնած,

Քանզի Աստված ձեզ տվել էր թևեր,

Որ հաղթահարեք ամեն փորձություն ...

Անցաք, քանի որ սիրտ ունեք ոսկի,

Եվ համբերատար ամեն չար խոսքի՝

Մեկդ մեկին թև ու թիկունք,

Հասել եք դուք այս բարձունքին՝

Արծաթե Հարսանիքն է ձեր այսօր,

Այս ամենն հանուն այն զգացմունքի,

Որ կոչվում է սեր՝ սուրբ ընտանիքի :

Մեր ընտանիքում անհուն ջերմություն

Ու գուրգուրանք ենք ստացել ձեզնից,

Մեզ փայփայել եք սիրով երկնային,

Մեզ համար, գիտենք, կյանք չեք խնայի,

Դուք ապրում եք մեզ սեր պարգևելով,

Մեր կողքին կանգնած միշտ, ամեն պահի :

Երազել էիք շատ այն օրվան հասնեք,

Որ թոռնիկներից անուշ պաչ առնեք,

Կատարվեց նաև ձեզ նոր կյանք տված,

Այնքա՜ն սպասված, փայփայված իղձը՝

Ձեզ երջանկացրեց ձեր թոռան ճիչը :

Ձեր թոռնիկների կանչով լիացաք,

Քանի որ տատիկ ու պապիկ դարձաք,

Բախտի այդ քաղցրությունն էլ իմացաք,

Մի աստիճանն էլ կյանքի բարձրացաք :

Ու գումարվում են տարիներն իրար,

Նոր պահեր գալիս, հները՝ անցան,

Այսպես ամեն ժամն, օրն հավերժացան՝
Մի ամբողջ կյանքի պատմություն դարձան : 







ԱՐԵՎԻՆ   


 Արևն է շողում երկնքում կամար,
Ու ձոնում գանձեր, գանձեր անհամար,
Լույս ու թարմություն, ճաճանչներ թովիչ,
Խինդ ու ցնծություն, ջերմություն կիզիչ:
Եվ այս ամենը ձոնում է սակայն
Աշխարհի համայն չարերին միայն,
Քանզի բարին պարզ ու խորհրդավոր
Արևներ ունի հոգում բյուրավոր,
Իսկ անգութ չարի հոգում ամեն օր
Գիշեր է մթին, լռություն, անդորր,
Ինչպե՞ս կարող է մի ճաճանչ անգին
Լուսավորել այդ գիշերը մթին,
Երբ այդ գիշերում ցոլք չկա անգամ,
Մի լույս անցյալից, հուշ մի անթառամ:
Ինչպե՞ս` սա մի հարց է անպատասխան,
Փորձում եմ գտնել հարցի պատասխան...
Բայց արի ու տես, որ կա տարբերակ`
Մութը խավարչտին կլուսավորի
Հրեղեն մի գունդ` գեթ մի արեգակ,
Կյանքին փայլ կտա, հույս` ձգտել նորի:
Եվ եթե սիրես արևը անմար,
Դու էլ կդառնաս նրա պես պայծառ,
Ու եթե կյանքում գործես դու արդար,
Կհիշեն քեզ միշտ, հավերժ, դարեդար:
Շո'ղա, բո'րբ արև` փայլով դյութական,
Մնա' միշտ հպարտ` փառքով հաղթական,
Մի' թող ծածկեն քեզ ամպերն ատելի,
Չէ որ հզոր ես ու անպարտելի:
Լսեց խոսքերն իմ արեգակը հուր,
Փայլ նետեց լուսե աչքերիս տխուր.
<<Մի' տխրիր այդպես, չարն է ամենուր,
Ուր էլ որ փաղչես, գալիս է քեզ հյուր,
Թե հոգուդ մեջ կա լոկ մի անգին,
Ի~նչ է լույսի դեմ խավարը մթին: >>
Ասաց ու շողեր նա նետեց վրաս,
Սիրտս մեղմ ժպտաց ու հոգիս խնդաց,
Կյանքը մի նոր դուռ բացեց իմ առաջ,
Ու պիտի քայլեմ, քայլեմ միշտ առաջ:






ԷԼԻ ՆՈՒՅՆԸ ՄՆԱՑԻ

Ա~խ, չգիտեմ, թե այս կյանքում ինչի համար ապրեցի.
Կանաչ ճամփեքով քայլելիս` միայն սև փուշ պոկեցի,
Միայն տանջանք, վիշտ ու կարոտ,միայն խոր ցավ զգացի,
Սիրո, բարու, ուրախության, լավին կարոտ ապրեցի:
Լացն աչքիցս հոսեց, հնաց, բայց ես թաքուն պահեցի,
Լավը գրկած` լավի հույսով, անգութ չարին մերժեցի,
Ու իմ ապրած ամեն րոպե չար խոսքը տրորեցի,
Վատը թողած, լավն ասացի, բայց իմ բախտը սգացի,
Վիշտը վերքոտ սրտիս սեղմած` հանուն բալիս խեղդեցի,
Վերքի ցավից մրմնջացի, դիմացա, համբերեցի,
Այսպես անհույս ու հոգնաբեկ վշտի ծովակ հուզվեցի,
Այո', թեև ես սուզվեցի, բայցև չխորտակվեցի,
Դուրս ելա ափ փրփուրի պես, օրերս գլորեցի,
Այս ամենից վերջիվերջո ս հավիտյան հոգնեցի,
Իմը թողած սին անցյալում` բալիս կյանքով ապրեցի,
Իր առաջին անուշ ճիչով, գորովանքով արբեցի,
Տարին թողած տարու հետև` եկող դարին սպասեցի,
Ապրած կյանքս ջուրը նետած` գալիք լավով հուսացի:
Թեև կյանքում մնաց հինը, բայց ես նորը սիրեցի,
Թեև հոգումս արցունք էր պաղ, ես միշտ ուրախ խնդացի,
Չարությունով շրջապատված` ուրախությամբ ցնծացի,
Բախտի վատը անտեսելով` միայն լավով ապրեցի:
Անցան ժամեր ու րոպեներ, ու ես օրը տիրեցի,
Կանգ չառա ես ոչ մի վայրկյան, քայլս ամուր դրեցի,
Թեև մութ էին ուղիներս` միայն առաջ գնացի,
Կյանքի մի ողջ ճամխա անցա` էլի նույնը մնացի:    








Комментарии: 2 Просмотры: Группа: ՀԱՏՎԱԾՆԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ` ՆԿԱՐՆԵՐԻ ՎՐԱ
ՇԱՐՔ` ԲԱԼԻԿԻՍ
07 Марта 2014

ԲԱԼԻԿԻՍ

Հենց արևը ժպտա մեզ՝
Քեզ թևերիս կառնեմ ես,
Որ միշտ ժպտաս նրա պես,
Ի՛մ արևիկ, մեռնեմ քեզ :

Գիշերվա այն աստղը տես,
Շողշողում է նա այնպես,
Այնքան սիրով պահեմ քեզ,
Դու էլ շողաս նրա պես :

Իմ բալիկ, շատ սիրուն ես,
Անուշ ես ու լուսերես,
Երջանիկ եմ քեզնով ես,
Իմ քաղցրիկս, մեռնեմ քեզ :





ՄԱՂԹԱՆՔՍ  
  
Դու փոքրիկ հրեշտակ, իմ սրտի ծաղիկ,
Քաղցր ժպիտդ ինձ լույս է տալիս,
Աստծուց խնդրում եմ, որ նա պահպանի
Իր սուրբ օրհնանքով սիրունիկ բալիս :

Թող ժպիտը քո միշտ անմար լինի,
Եվ հնչի այդպես քաղցր ու գերող,
Քո կյանքի ամեն գարուն վառ լինի,
Արեգակը քո՝ միշտ ջերմ ու այրող :

Սիրուն աչքերդ թող այդպես փայլեն,
Միշտ արևի պես վառվռուն մնաս,
Ժպիտներդ միշտ ջերմացնեն, այրեն,
Ծաղկած ճամփեքով միշտ առաջ գնաս :




                                                                                                                                                            ՔԵԶ ՆԱՅԵԼՈՎ

Քեզ նայելով՝ հիանում եմ,
Քեզ նայելով՝ լիանում եմ,
Այս աշխարհից ստանում եմ ամեն բարիք,
Դու իմ փոքրիկ հրաշալիք:

Չեմ կշտանում քեզ նայելով,
Անուշ բույրդ վայելելով,
Կյանք եմ առնում քո համբույրից, գրկելով քեզ,
Հավերժ ժպտա, ի՛մ լուսերես :







ԵՐԱԶԵԼ ԵՄ      

Երազել եմ թևերիս մեջ, գիրկս առնել փոքրիկ էակ,
Երազել եմ ու փայփայել հույսը՝ պահած սրտում իմ թանկ,

Անրջել եմ լսել ճիչը մանկան՝ անմեղ ու քաղցրահւնչ,

Սիրել, գրկել ու փայփայել, շնչել բույրը նրա անուշ :


Երազել եմ լսել հայրիկ, մայրիկ,- բառերը առաջին,

Մտածել եմ, թե ի՜նչ քաղցր պիտի հնչեն իմ ականջին,

Եվ ամեն ժամ, ամեն րոպե, երբ աճում էր նա սրտիս տակ,

Երջանկությունս դառնում էր օվկիանոսի պես անհատակ :

Եվ ծնունդով անուշ բալիս կյանքս կարծես այլ փայլ ստացավ,

Նրա առաջին գգվանքից իմ արևը պայծառացավ,

Կյանքս լցվեց երջանկության անշեջ, բոցավառ կրակով,

Որ ապրեմ ես իմ բալիկով՝ իմ միակով ու իմ թանկով :





Ո՞Վ Է         


Ո՞վ է գալիս վազելով՝
Մանկան քնքուշ նազերով,
Ո՞վ է փարվում կաթոգին,
Խինդով լցնում իմ հոգին,
Ո՞վ է երազն այն թաքուն,
Որ թողնում է ինձ անքուն,
Ո՞վ է արևն այն անմար,
Որ շողում է ինձ համար,
Ո՞վ է լուսնյակն այն կամար,
Ում շոյում եմ անդադար,
Ո՞վ է աստղը այն լուսե,
Որ նպատակ ու հույս է,
Ո՞վ է, որ այս աշխարհում,
Բախտիս երկնակամարում
Ամենալավն ու թանկն է,
Ամենանուրբ էակն է՝
Իմ բալիկն է սիրունիկ,
Որ սև աչուկներ ունի,
Քաղցր ժպիտ, անուշ ձայն,
Չարաճճի է սակայն,
Իմ բախտի երկինքն է մով,
Ինձ համար՝ լի կյանքի ծով :






ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ

Մի անմեղ էակ, մի փոքրիկ հրեշտակ

Աստված պարգևեց ինձ անգին նվեր,

Բայց հրեշտակը իմ չունի թևեր,

Այլ ունի սևուկ աչքեր աննման,

Երկար թարթիչներ, այտերը՝ ծիրան,

Մի փոքրիկ քիթիկ ու փոքրիկ բերան,

Ձեռքերը նուրբ են, մատները՝ բարակ,

Ոտքերը շարժում է արագ-արագ,

Ձայնը հնչում է այնպ՜ս քաղցրանուշ,

Ժպիտը պայծառ, բուրմունքը՝ անուշ :

Ես ստեղծել եմ մի դրախտ աշխարհ

Իմ ու իմ փոքրիկ հրեշտակի համար,

Ուր միշտ գարուն է, արևը՝ անմար,

Ուր միայն լույս ու բարին է տիրում,

Իմ հրեշտակին ես շա՜տ եմ սիրում :






ԵՐՋԱՆԻԿ ԵՄ


Երջանիկ եմ ես իմ բալիկներով`
Իմ կյանքի ծառի զույգ տերևներով,
Ջերմ արեգակիս լույս շողիկներով,
Վաղորդյան ամբից, նուրբ ցողիկներով:

Կյանքս լցվել է ժիր աստղիկներով,
Իմ կյանքի ծովի զույգ ալիքներով,
Սիրուն ու համով մռութիկներով.
Երջանիկ եմ ես իմ բալիկներով:
















Комментарии: 6 Просмотры: Группа: ՀԱՏՎԱԾՆԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ` ՆԿԱՐՆԵՐԻ ՎՐԱ
ՔԵԶ
07 Марта 2014



 

                                    ՔԵԶ  


                              Քեզ բորբ արևի
                             Հազար ու մի շող,
                               Բարի բարեւի
                           Լույս խոսքը օրհնող,
                              Քեզ անուշ ժպիտ
                             Պարգեւող բառեր,
                        Գուրգուրանք ու խինդ,
                             Անհոգ տարիներ,
                          Քեզ սիրող մարդիկ
                         Լինեն միշտ կողքիդ 
                           Ուրախ, նեղ պահի
                           Փաղաքշեն հոգիդ :
                          Քոնն են քո մանկան
                            Ժպիտները ջինջ,
                         Մեկ համբույր առնես
                            Համով թուշիկից,
                             Հզոր աշխարհից
                            Էլ պետք չէ ոչինչ :                                                                         

                                        Քեզ ուրախ օրեր,
                                      Անհոգ տարիներ,
                            Երջանկությունից
                          Մով երկինք հասնես,
                           Բախտից ստանաս
                              Ամենաթանկը,
                            Եվ հավերժ մնաս
                             Դու իմ միակը:




Սիրո երդում

Քուն մտան ահա սոխակ ու արտույտ,
Եվ հեռու հեռվից ցոլաց մի անմար,
Մի ողջ աստղակույտ,
Կապեց մեծ սիրո ոսկե մի կամար
Երկնքում կապույտ:

Աստղեր ու լուսին` նրանք միասին
Հայտնեցին վերից մեր սիրո մասին`
Անհուն ու անկեղծ,
Եվ հրավառվեց բոցերով հյուսված
Սիրո սիրտը մեծ:

Ու մենք պոկեցինք սրտիկը լուսե,
Մեր ձեռքերի մեջ երդվեցինք պահել
Հավերժական սեր,
Թեկուզ անցնի էլ տարիքը ջահել`
Մնա այն անմեռ:





Սիրտս չի խաբում


Սիրտս չի խաբում, ճիշտ է հուշում ինձ`
Սիրում եմ ես քեզ սիրով մի ամբից,
Հոգումս բացել է այն վառ արգալույս`
Մի նոր թարմությամբ, շնչով կենսահույզ:

Պայծառ լույսեր են, կրակ է ու կայծ,
Եվ ալիք չկա մեր սիրո ափում,
Մեզ` երկնից հասած այս զգացմունքը
Հենց սեր է կոչվում, ս
իրտս չի խաբում:





                                ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ                                  

Քեզ սիրում եմ դեպի բարի արեւ հասնող 

                                                 բա՛րձր սիրով,
Քեզ սիրում եմ դեպի ժայռի կատար հասնող 
                                                 կա՛րծր սիրով,
Քեզ սիրում եմ ջրի պես ջինջ, անապական,
                                                  մաքո՛ւր սիրով,
Քեզ սիրում եմ ես անեզերք ու անսահման
                                                  մի կույր սիրով :


Քեզ սիրում եմ դեպի ծավի երկինք հասնող
                                                   անհո՜ւն սիրով,
Քեզ սիրում եմ ամեն բացվող այգի նման
                                                   արթո՛ւն սիրով,
Քեզ սիրում եմ դեպի ծովի հատակ հասնող
                                                    խո՜րը սիրով,
Արի՛ ապրենք կյանքի պարգեւ ամեն վայրկյան,
                                                      օրը՝ սիրով :







ԲԱԽՏԸ   
ՍԵՐ ԿՏԱ 

Օրերից հետո
Մեր անցած,
Բախտը սեր կտա 
Անկասկած,
Բույնն իր կհյուսի,
Քո հոգում
Նոր գարուն կգա,
Վառ հույսի
Արևները հուր
Իմ սրտի
Միշտ քեզ կժպտան
Ամենուր,
Ցոլանքներ կտան,
Ու թաքուն
Համբույր կշողա
Շուրթերում,
Կժպտա սերը,
Կարթնանան
Մեռած հույզերը,
Եվ այդժամ
Դու ինձ կդառնաս
Կամավոր,
Եվ կհասկանաս
Ես եմ, որ
Կյանքդ կդարձնի
Լուսավոր,
Սերը բոց կտա 
Կենարար,
Կկապի հավերժ
Մեզ իրար:



Երբ ժպտում ես 

Կյանքը չքնաղ է`
Հորինված խաղ է,
Հոգիդ ուրախ է,
Երբ դու ժպտում ես:

Սիրտդ հանգիստ է,
Չքվում է վիշտը,
Ամեն ինչ հեշտ է,
Երբ դու ժպտում ես:

Սերը հավետ է,
Ասես հորդ գետ է,
Այն միշտ քեզ հետ է,
Երբ դու ժպտում ես:

Այգը պայծառ է, 
Արևը վառ է,
Լույսը անմար է,
Երբ դու ժպտում ես:

Մեծ է հրճվանքդ,
Զվարթ` բերկրանքդ,
Երկար է կյանքդ,
Երբ դու ժպտում ես:




ՀՐԱՇՔ Է ՀԱՄԲՈՒՅՐԸ


Որպես անմար լուսակույտ,
Իջած երկնքից կապույտ`
Կա մի հրաշք երևույթ,
Որին եթե դու մի քիչ
Սեր խառնես մաքուր ու ջինջ,
Այն կդառնա քեզ համար
Կյանքում ամեն-ամեն ինչ,
Կօգնի դժվար պահի միշտ`
Լինես սխալ, լինես ճիշտ,
Չի պատճառի սրտին վիշտ:

Գուցե մի օր խենթանաս,
Թե ուզածդ չստանաս,
Բայց եթե սերդ մեծ է,
Զգացմունքդ անկեղծ է,
Պետք չէ երբեք հապաղել,
Սիրահարը, ով քաղել է
Իր սիրածի շուրթերի
Անուշահամ, խենթ բույրը,
Անխոս, հենց նա էլ գիտի`
Ի~նչ հրաշք է համբույրը:

Համբույրն անզուգական է,
Այն մեծ սիրո վկան է,
Երազները հրճվանքի
Միշտ ճախրում են մտքերում,
Շուրթերին ժպիտ բերում,
Համբյուրը հեքիաթ կյանքի
Մի հուր պահ է բերկրանքի,
Երբ տխրությունն է կորում,
Թող հրաշքն այս անձկալի
Վառվի բոլոր շուրթերում: 




ՄԵՐ ՍԵՐԸ

Իմ սիտն ու հոգին ուրախ ցնծացին
Սիրո շողերից քո արևածին,
Այնպես ջերմ ես դու, այնպես սիրալիր
Համբույրներով քո` այրող, լիրալիր:
Դու իմ արևն ես փոքրիկ աշխարհում,
Ես քեզ իմ կյանքի գանձն եմ համարում,
Ամուր մի սյունն ես բախտիս կամարում,
Ինձ լույս ես տալիս նույնիսկ խավարում:
Դու միակ սերն ես իմ կյանքի բոցում,
Մեր սիրո լույսով եմ սիրտս օծում,
Քո գրկում կարծես անէանում եմ,
Ցավը ինձանից հավետ վանում եմ,
Իմ աչքում միայն դու ես ամեն տեղ`
Հայացքով քո ջերմ ու հրաշագեղ:
Սերը մեր ունի երկու ճերմակ թև,
Ճախրում է խաղաղ երկնում մշտատև,
Փնտրում է սիրո դրախտ աշխարհը`
Դեպ արև տանող նոր ճանապարհը:




Комментарии: 0 Просмотры: Группа: ՀԱՏՎԱԾՆԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ` ՆԿԱՐՆԵՐԻ ՎՐԱ